Հնդկաստանը թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1116492.jpg

Հայաստան-Հնդկաստան համագործակցության շրջանակում թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակը Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհանին պաշտոնապես հանձնել է Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ողջունելով Հայաստանում Հնդկաստանի դեսպանին` բարձր է գնահատել երկու երկրների գործակցությունը հատկապես առողջապահական ոլորտում, ընդգծել այս բարեգործական ծրագրի կարևորությունը, որի արդյունքում թանկարժեք դեղահաբը հայ երեխաներին է հասնում անվճար:

400 տուփ` 20 000 դեղահաբ, տրամադրվելու է թալասեմիա հիվանդության դեմ բուժում ստացող բոլոր` 130 բուժառուներին: Նշվում է, որ նրանք այս դեղն օգտագործում են ամեն օր:

Լենա Նանուշյանի ուղեկցությամբ՝ Հնդկաստանի դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին: Նրանք քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիներ:

--00—ԶՀ