Թյուրամացիություն է եղել, ամեն ինչ հարթվել է. Գեղամ Մանուկյանը՝ որդուն բերման ենթարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

qq

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ գիշերը ոստիկանության 4-րդ գումարտակի պարեկները երեք տղայի են բերման ենթարկել ու տարել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Բերման ենթարկվածներն են Տարոն Մանուկյանը (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին), Շոթա Գևորգյանը և Ալբերտ Խաչատրյանը։

24News-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց, որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, սակայն Գեղամ Մանուկյանը հերքեց որդու՝ Տարոն Մանուկյանի բերման ենթարկելու մասին լուրը․ «Թյուրամացիություն է տեղի ունեցել, ամեն ինչ նորմալ է, հարթվել է»,- հավելեց Մանուկյանը:

 

Հերմիեն Միքայելյան

--00—ԱՊ