Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել Լաչինի արգելափակումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

1116534

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120000 մարդ, ներառյալ 30000 երեխա, տառապում են սոսկալի  հումանիտար ճգնաժամի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Քանի որ հումանիտար ճգնաժամը շրջափակված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր հայտարարություններն ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ և անհապաղ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ», - ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղար  Ջերի Փիլլեյը: «Լաչինի միջանցքը՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը, արգելափակված է ավելի քան յոթ ամիս՝ առաջացնելով հումանիտար արտակարգ իրավիճակ և մեծ վտանգի տակ դրել 120,000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքը:

Մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, լույս և գազ։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանն անհապաղ և արագ միջամտել՝ շրջափակումը դադարեցնելու և արցախցիների կյանքերը փրկելու նպատակով, այնուհետև ձեռնամուխ լինել տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին»,- ասել է Փիլլեյը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ