Գազալցակայանի պայթյունից տուժած տղամարդու վիճակը գնահատվում է կայուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

դ

Սպիտակի համայնքի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շտապ բուժօգնության կողմից ԲԿ է տեղափոխվել 29-ամյա տղամարդ մարմնի ջերմային այրվածքներով: Այդ մասին հայտնել է բժշկական կենտրոնը։

«Տուժածը զննվել է վիրաբույժի կողմից, ախտորոշվել են դեմքի, պարանոցի, վերին վերջույթների և իրանի շրջանում 2-րդ աստիճանի ջերմային այրվածքներ:

Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այրվածքային մակերեսների մշակում պանտենոլային սփրեյի և ֆուրացիլիային թրջոցների կիրառմամբ, ցավազրկում, ինֆուզիոն թերապիա:

Կատարվել են նաև գործիքային լաբորատոր քննություններ: Վիճակը գնահատվել է կայուն:

Իրականացվել է կոնսուլտացիա բժիշկ-այրվածքաբանի հետ, որից հետո որոշում է կայացվել տուժածին տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն` հետագա բուժումը շարունակելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--00—ՍՊ