Սպիտակի ԲԿ-ն վաղվանից կծառայի կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար. Լոռու մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

սպիտակի բկ

«Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Մարզպետի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում:

«Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն: Սիրելի լոռեցիներ, հայրենակիցներ, ևս մեկ անգամ խնդրում եմ, #կրեքդիմակ, #փրկեքկյանքեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

--0-- ՍՊ