Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել Վրաստանում ավերիչ սողանքի զոհերի համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Screenshot_5

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է հավատացյալներին՝ կոչ անելով աղոթել Վրաստանում ավերիչ սողանքի զոհերի համար։ Նա իր աջակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու որոնողափրկարարական խմբերին։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է, որ ինքը այս ողբերգական իրավիճակում Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդի կողքին է:

Հիշեցնենք, որ աղետը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Հորդառատ անձրևից հետո հանգստավայրում սողանք է տեղի ունեցել։ Մոտ կես ժամում ամբողջ Շովի շրջանը ծածկվել է կեղտի ու հողի հաստ շերտով։ 

18 մարդ զոհվել է, ևս 18-ը դեռ անհետ կորած է համարվում։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

--00—ՅՄ