Վատիկանը մասնակցում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղ առաքելությանը․ Հռոմի Ֆրանցիսկոս պապ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Screenshot 2023-05-01 163310

Վատիկանը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղ առաքելության մի մասն է, հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը:

«Առաքելությունն այժմ ընթացքի մեջ է, սակայն այն դեռ չի հրապարակվել: Երբ հրապարակվի, ես կհայտարարեմ»,-Հունգարիա կատարած այցից Հռոմ վերադարձի ճանապարհին  լրագրողներին ասել է Հռոմի պապը:

Հունգարիա Այցի ընթացքում Ֆրանցիսկոսը հանդիպել է Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ, միտրոպոլիտ Իլարիոնի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:

--00—ՅՄ