Դնեպրը երեք ավիահարվածի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Դնեպր

Ռուս-ուկրաինական պատերազմի երկու շաբաթների ընթացքում Դնեպր քաղաքն առաջին անգամ ռմբակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտ» պարբերականը։ 

Նախնական տվյալներով՝ Դնեպրի Նովոկոդատսկի շրջանում երեք ավիահարված է հասցվել,  մեկ մարդ մահացել է։  Նշվում է, որ հարվածը տեղի է ունեցել մանկապարտեզի և բազմաբնակարան շենքի մոտ, ինչպես նաև երկհարկանի կոշիկի արտադրամասի վրա, որից հետո էլ հրդեհ է բռնկվել։
Հավելենք, որ ավելի վաղ տեղի բնակիչները հայտնել էին երեք հզոր պայթյունի մասին։

--00--ԳԵ