Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել ենք ադրբեջանական շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

միրզ

Միջազգային դերակատարների կողմից կոնկրետ քայլերի ընդգծված անհրաժեշտություն կա։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հայտնելով, որ այս հարցն ավելի վաղ քննարկել է Լիտվայի արտգործնախարարի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

«Զրույց եմ ունեցել Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Ավելի վաղ հաղորդակցությունների ժամանակ ես իմ գործընկերոջը տեղեկացրի Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին։ Միջազգային դերակատարների կողմից կոնկրետ քայլերի ընդգծված անհրաժեշտություն կա»,- գրել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

--00—ԼՀ