«Հայ կրթական հիմնարկության» միջոցներով աշակերտների համար 1900 պայուսակ կկարվի Արցախում. ԱՀ ԿԳՄՍ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

պայ

«Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը սիրով հանձն է առել  այս տարի  առաջին դասարան  հաճախող  մեր փոքրիկներին նվիրել թվով 1900 դպրոցական պայուսակ։ 

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկցրին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայուսակները կարվելու են հենց  Արցախում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։ 

«Սա յուրօրինակ արձագանք է նախարարության կողմից օրերս հայտարարված  «Լույսի պայուսակ» ակցիային։ Գտնվել են նաև այլ բարի մարդիկ ու կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ` առաջինցիներին նվիրելու համար։ 

ԿԳՄՍ նախարարությունը շնորհակալություն է հայտնում «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամին,  բոլոր բարեգործներին ու մեր բնակիչներին ` ակցիային արձագանքելու և մասնակցելու համար։ 

«Լույսի պայուսակ» ակցիան, այդուհանդերձ, դեռ կշարունակվի։ Հավաքագրված պայուսակներից կարող են օգտվել բոլոր այն աշակերտները, որոնք հնարավորություն չեն ունենա ձեռք բերել խանութներից»,- ասված է պաշտոնական տեղեկատվության մեջ։

 --00—ԼՀ