Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի հանդիպում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

աաա

Հենրիկ Նալբանդյանը նշանակվել է «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Սանտա Կոլոմա» (Անդորրա) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման գլխավոր մրցավար, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Նալբանդյանին եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, չորրորդ մրցավարը կլինի Վարդան Մանուկյանը:

Հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին Նիդերլանդների Ալկմար քաղաքում։

—ԼՀ