Հայ մրցավարները Չեմպիոնների լիգայի հանդիպում կսպասարկեն

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

վվ

Հուլիսի 12-ին Շվեդիայի Գոտենբուրգ քաղաքի «Բրավիդա Արենա» ստադիոնում տեղի կունենա ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Հեկեն» (Շվեդիա) - «Նյու Սեյնթս» (Ուելս) առաջին հանդիպումը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը: Հանդիպման չորորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։

--00—ՍՊ