Ադրբեջանը մի կողմից արգելում է ալյուրի մուտքը ԱՀ,մյուս կողմից՝ թույլ չի տալիս հավաքել սեփական ցորենը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

էդմոն-Մարուքյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություներով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ սա նշանակում է՝ Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից ուղարկվող հումանիտար ապրանքները՝ ալյուրը և այլ առաջնահերթ սնունդը մուտք գործի Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից՝ կրակում է խաղաղ գյուղացիների վրա՝ իրենց աճեցրած ցորենը հավաքել և հաց թխել թույլ չտալու համար։

«Այս խնդրի հումանիտար հատվածը պարզապես Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքն է, և հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց մաքրելու իրենց հայրենիքից, որտեղ նրանք ապրել են դարեր շարունակ:

Միջազգային հանրությունը կարծես թե ուզում է ասել, որ ոչ ի վիճակի է համոզվել, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ կարող են դաշտից ցորեն հավաքել հաց թխելու համար, ոչ էլ ապահովել այն ալյուրի առաքումը, որը 3-րդ շաբաթն է՝ կանգնած է Լաչինի միջանցքում»:

--00—ՅՄ