Հունաստանի անտառային հրդեհների շրջանում 18 մարդու մարմին է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

հու

 Հունաստանի հյուսիսում, որտեղ վերջին 4 օրերի ընթացքում անտառային հրդեհներ էին մոլեգնում, 18 մարդու մարմին է հայտնաբերվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով հրշեջ ծառայության հաղորդագրությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածները կարող են ներգաղթյալներ լինել։ Դադիայի անտառ են ուղարկվել դատաբժշկական փորձագետ և մասնագետների խումբ։

Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Էվրոսի շրջանը՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու, մեծապես տուժել է անտառային հրդեհներից։ Կրակը հասել է նաև շրջանի մայրաքաղաք Ալեքսանդրուպոլիս, որտեղ հիվանդանոցից հիվանդներին ստիպված են եղել տարհանել։

--00--ԼՀ