Թուրքիայի Մանավգաթի շրջանում դարձյալ անտառային հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Թուրքիայի Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում դարձյալ անտառային հրդեհ է բռնկվել: Այժմ թուրքական պետությունը միջոցներ է ձեռնարկում օդային և ցամաքային միջամտությամբ հրդեհները չեզոքացնելու ուղղությամբ: Նշվում է, որ հրդեհի ծագման պատճառը հայտնի չէ, գրում է ermenihaber.am-ը։

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող խմբերը փորձում են հրդեհը վերահսկողության տակ առնել:

Նախնական փուլում ներգրավվել են 2 ինքնաթիռ. 8 ուղղաթիռ և 7 հրշեջ մեքենա:

--00—ԼՄ

Տեսանյութեր