Գյումրի-Երևան ավտովթարից վիրավորված 23-ամյա երիտասարդը երեկ մահացել է հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

վթ

Օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով երեկ մահացել է նաև  23-ամյա Էդուարդ Քոլոյանը, ում վիճակը գնահատվում էր ծանր: Նա Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ:

Էդուարդի նշանածը` 24-ամյա Ամալյա Մնացականյանը մահացել էր վթարի օրը` օգոստոսի 14-ին` տեղում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը ծանր վիրավորվել՝ 6-ը, որոնց թվում էր «ZIL»-ի վարորդը:

Նրա վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության:

--00--ԼՀ