«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

67947906_674898656354632_6021338763655905280_n_1.thumb_

Օգոստոսի 29-ին, ժամը 11։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը։

Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացի Ա․ Մ․-ին (ծնված 1960 թ․) պատգարակով մոտ 100 մետր իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն։

--00—ՅՄ