«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

67947906_674898656354632_6021338763655905280_n-1-1-1

Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ․ Ք․-ին (ծնված 1976 թ․) պատգարակով մոտ 200 մետր տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

--00—ՅՄ