Երեկ զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծառայող․ news.am

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

սա

Նախօրեին ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի մարզի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծառայող: NEWS.am-ի հետ զրույցում Արթուրի համադասարանցին՝ Սյուզանա Հովհաննիսյանը պատմեց, որ Արթուրը տան ավագն էր, ունի իրենից փոքր եղբայր եւ քույր, հայրը ոստիկան է:

«Արթուրն էլ էր ցանկանում ոստիկանական ակադեմիա ընդունվել, բայց գործերը տալու համար զինծառայության գրքույկ էր պետք, ասում էր՝ գնամ, ծառայեմ, գամ, ընդունվեմ: Արթուրն այս տարի հունվարի 23-ին էր բանակ զորակոչվել, շատ գոհ էր ծառայությունից, իր մոտ ընկերոջ հետ էին զորակոչվել: Երեկ էլ հետը խոսել ենք, գրում էր, որ մի քանի օրից տեղափոխվելու է ընկերոջ մոտ, շատ ուրախ էր»,- պատմեց նա:

Սյուզանան պատմեց, որ Արթուրը բոլորի սիրելին էր, դասարանի ուրախությունը. «Դասարանում ինքը մի կողմ, մնացածը մի կողմ, շատ զուսպ էր, դաստիարակված, բոլորն իրեն շատ էին սիրում»:

 --00—ԼՀ