Բոլորն ուզում են գցեն Հայաստանին, Բաքուն որդեգրել է ՀՀ-ին վախեցնելու ուղղեգիծը․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Բոլորն ուզում են գցեն Հայաստանին, Բաքուն որդեգրել է ՀՀ-ին վախեցնելու ուղղեգիծը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, տարածաշրջանում նոր փոփոխություններ և սակարկություններ են տեղի ունենում։ Վերադասավորումները պայմանավորված են Պուտին-էրդողան բանակցություններով, որտեղ առանցքային տեղ է զբաղեցնում նաև Կովկասի հարցը։

Ըստ նրա՝ տարածաշրջանային այս լարվածության համատեքստում կա նաև էսկալացիայի վտանգ Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերություններում։ Փորձագետը ընդգծեց նաև հայ-ռուսական փոխհրաձգության վտանգավորությունը, ինչից, ըստ նրա՝ լավ հոտ չի գալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ