Բոլոր ուժերը իշխանությանն են սպասարկում, ժամանակը կանգնեցրել են, որ քաղաքապետ ընտրեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Բոլոր ուժերը իշխանությանն են սպասարկում, ժամանակը կանգնեցրել են, որ քաղաքապետ ընտրեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Պետրոսյանը, որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, ներկայացրեց իրենց մոտեցումները նախընտրական գործընթացի վերաբերյալ։

Նա նշեց, որ մարդկանց հետ շփումները հանգեցնում են այն եզրակացությանը, որ երևանցիների համար կարևորը վերելակներն ու տրանսպորտը չեն։ Ըստ Պետրոսյանի՝ չի կարելի հասարակությանը մեղադրել անտարբերության մեջ, ընդհակառակը՝ մարդիկ հիասթափված են։ Պետրոսյանը նաև նշեց, որ անհրաժեշտ է ունենալ այնպիսի իշխանություն, որը կհիմնվի հասարակության, այլ ոչ թե աշխարհաքաղաքական բևեռների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ