Քաղաքապետարանը մերժել է տեղադրել չհանձնվելու, պայքարելու գովազդային վահանակներ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

ss

Երևանի քաղաքապետարանը մերժել է տեղադրել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գովազդային հայտեր, որոնք պարունակում են գաղափարներ, չհանձնվելու չհամակերպվելու և պայքարելու վերաբերյալ, այդ մասին հայտնում են կուսակցությունից․

«Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ դրանք «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն չեն համապատասխանում գովազդի սահմանմանը մինչդեռ Երևան քաղաքում այս պահին առկա են բազմաթիվ նմանատիպ գովազդային վահանակներ:

Միևնույն ժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ գովազդ է տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից անհիմն խոչընդոտվում է «Մի՛ հանձնվիր», «Մի՛ համակերպվիր», «Պայքարի՛ր» արտահայտությունների տարածումը, որոնք միտված են հասարակության զորեղացմանը, իրենց հիմքում ունենալով խորքային նվաստացումը, ստորացումն ու անզորությունը արժանապատվության և պայքարի օրակարգով փոխարինելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Գովազդային պաստառի նմուշները և Երևանի քաղաքապետարանի պատասխանը գովազդային ընկերություններին՝ ստորև

 

ss
ս
x

--00—ՍՊ