Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը վկայի կարգավիճակ ունեն. փաստաբան․ Sputnik Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

mika-badalyanyev-ashot-gevorgy-n274780-1

Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը այս պահին ունեն վկայի կարգավիճակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրանց փաստաբան Լիանա Գրիգորյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին Աշոտ Գևորգյանն ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը։ Երեկ ուշ երեկոյան նրանք ազատ են արձակվել:

«Եթե անհրաժեշտություն առաջանա, ապա նրանք որպես վկա կհրավիրվեն հարցաքննության, եթե ոչ, ապա կսպասենք հետագա զարգացումներին։ Ո՛չ խափանման միջոց, ո՛չ էլ հեռանալու մասին արգելք նրանք նկատմամբ ընտրված չէ»,– նշեց փաստաբանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ