«Միկա Բադալյանը նախաինսուլտային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»․ Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

1

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել է Միկա Բադալյանը, տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․

«Միկա Բադալյանը նախաինսուլտային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Քիչ առաջ կալանքի մեջ գտնվող բլոգեր Միկա Բադալյանը ներքին արյունահոսություն եւ նախաինֆարկտային վիճակ ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական հաստատություն։

Միկայի փաստաբան

Էրիկ Ալեքսանյանը նշել է, որ նախորդ օրերին բլոգերը որեւէ առողջական գանգատ չի ունեցել»։

Տեսանյութը՝ այստեղ։

--00—ԼՄ