Չնայած Երևանի ընտրությունների, չենք մոռանում մեր նախընտրական խոստումները մեր ղեկավարած համայքներում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

372683689_894591032230870_6749746138461021065_n.thumb_

Չնայած Երևանի ընտրությունների, մենք չենք մոռանում մեր նախընտրական խոստումները մեր ղեկավարած համայքներում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:

Նա հրապարակել է տեսանյութ՝ հիշեցնելով, որ Ալավերդիում ավարտին են մոտենում մարզադաշտի վերակառուցման աշխատանքները,  նաևընթանում են խմելու ջրի և հոսանքի ապահովման, մինչև սեպտեմբերի քսանը կավարտվեն խոտածածկի ցանելու աշխատանքները:

«Ապրելու» հիմնադրամն այս նախագծի համար ներդրել է շուրջ 57 մլն դրամ:

Բացի այդ տեսանյութում ասվում է, որ Ալավերդու ճոպանուղու վերականգնման նպատակով իրականցվել է հիմնասյուների երկաթ-բետոնե կոնստրուկցիաների ստուգում, գեոդեզիական, և երկրաբանական գնահատում:

--00—ՅՄ