Արմավիրում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

շ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորապատ բնակավայրում մի քանի օր առաջ տիրոջը կծած շունն անկել է:  Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն արագ արձագանքել են՝ շանը ներկայացնելով լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում հաստատվել է կատաղություն հիվանդությունը։

Տուժող քաղաքացին դիմել է բուժհաստատություն և ստացել համապատասխան բժշկական օգնություն:

--00—ԼՀ