ՀՀ ղեկավարությունը ճանաչել է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հայաստանի ղեկավարությունը Պրահայում փաստորեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը, Իլհամ Ալիևը մեզ ասում է, որ այլևս կարգավիճակի հարց չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է նաև ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմում։ Դա մեր որոշումը չէր, այլ Հայաստանի ղեկավարության որոշումը։ Ադրբեջանը մեզ ասում է, որ եթե դա այդպես է, պետք է բոլոր հարցերը լուծեք երկկողմանի հարթակում։ Ի՞նչ մենք ասենք, ասելու բան չկա։ Բայց այստեղ մարդասիրական հարց կա, այնտեղ էթնիկ զտումների հարցը չի կորել։ Հուսանք, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի գնա այդ քայլին», - ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի ղեկավարությունը «որոշել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ