Պուտինն ասաց՝ ինչպես պաշտպանենք ՀՀ շահերը, եթե ձեր կառավարությունը չի զբաղվում դրանցով. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Պուտինն ասաց՝ ինչպես պաշտպանենք ՀՀ շահերը, եթե ձեր կառավարությունը չի զբաղվում դրանցով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան։

Էլիբեկովայի համոզմամբ, Պուտինի հիմնական մեսիջն այն էր, որ բոլոր հարցերով գնանք ու մեր ղեկավարությանը դիմենք, քանի որ հենց նրանք են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և մեծ հաշվով փակել հարցը։

Ըստ Էլիբեկովայի՝ հիմա Ադրբեջանը աստիճանաբար փոխում է ֆոկուսը՝ ուղղվելով Հայաստանի դեմ։ Նրա կարծիքով, Բաքուն պատրաստվում է պատերազմի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ