Ողջամիտ ժամկետում Ադրբեջանին կներկայացնենք խաղաղության պայմանագրի տեքստի մասին մեկնաբանությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի, և այն միակ լուծումն է, որը երաշխավորում է մեր երկրների, մեր տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացան և առաջընթացի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ