«ԼՂ-ի հայ ժողովուրդ» եզրույթը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ազ

«Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդ» տերմինաբանությունը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Այդ մասին, ըստ «Թրենդ» լրատվական գործակալության, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գհերատեսչության մամլո խոսնակ Այհան Հաջիզադեն: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է ԱՄՆ Սենատում լսումների ընթացքում պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հնչեցրած հայտարարւթյուններին:

«Խաղաղ պայմանագրում «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության» մասին հղում ներառելը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, քանի որ պարունակում է մեր տարածքում անջատողականությունը խրախուսելու համար Հայաստանի կողմից նպատակաուղղված կիրառվող եզրույթ: Միաժամանակ այն հանդիսանում է անհարգալից վերաբերմունք Հայաստանի կողմից իրագործված էթնիկ մաքրազատումների և ցեղասպանության քաղաքականության հետևանքով վտարված ադրբեջանցիների նկատմամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությունում:

Հաջիզադեն նաև պնդում է, որ «Ղարաբաղյան շրջանում ապրող հայերն այդ շրջանի միակ բնակիչները չեն»:

--00—ԼՀ