Թող այս նոր տարին Հայաստանում ապրող հրեաների համար լինի խաղաղության և բարեկեցության տարի․ ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

photo_2023-09-16_14-47-17

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ․

«Հայաստանում հրեական համայնքի հարգելի´ ներկայացուցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանա կապակցությամբ։

Թող այս նոր տարին Հայաստանում ապրող հրեաների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ինչպես հրեական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովումը»:

--00—ՅՄ