Ինքը քաղաքապե՞տ՝ բոլորս ընդդիմություն, այլ իմաստով է ասել հավանաբար. Թևանյանը՝ Մարությանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

patrastenq-ajakcel-paymanov-an-n275470-1

Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, մեր առաջարկները ուժի մեջ են, արտահերթ ընտրությունների գնալու Հայկ Մարությանի առաջարկին կողմ ենք: Նոր ընտրությունները մեզ ձեռնտու են, ավելի մեծ հնարավորություն կլինի ՔՊ-ին անկյուն քշել: Այս մասին 24News-ին ասաց «Մայր Հայաատան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

Անդրադառնալով Հայկ Մարությանի առաջին առաջարկին, այն է՝ ընտրել իրեն քաղաքապետ և «Մայր Հայաստան»-ը և «Հանրային ձայն»-ը լինեն ընդդիմություն, Անդրանիկ Թևանյանը պատասխանեց․

«Ինձ համար անհասկանալի էր, ի՞նչ է նշանակում ինքը դառնա քաղաքապետ, մենք՝ ընդդիմություն, դա հակաքաղաքագիտական ձևակերպում է, բայց երևի այլ բան է նկատի ունեցել: Այդ դեպքում ստացվում է, որ ինքը պետք է լինի ընդդիմություն ՔՊ-ին, մյուս կուսակցություններին, Կառավարությանը, այդ դեպքում ո՞վ է հաստատելու Երևանի բյուջեն, եթե բոլորը ընդդիմություն են:

Իմ կարծիքով, այլ բան է ցանկացել ասել:

Մեզ համար ամենակարևորն այն է, որ հանրության ուղերձը տեղ հասնի Երևանում իշխանությունը փոխել, հետո  Հայաստանում, մեր ասածի տրամաբանությունը այն է, որ իշխանափոխությունը պետք է լինի և՛ Երևանում, և՛ Հայաստանում: Եթե կա մարդ, որ ուզում է քաղաքապետ աշխատել, մենք կօգնենք այդ հարցում, բայց նաև պետք է  համակարծություն ունենանք այն հարցում, որ պետք է Հայաստանում իշխանափոխություն լինի, ինչպես, որ երեկ հայտարարել ենք»,-ընդգծեց նա:

Թևանյանը ավելացրեց, որ ընտրություններում 236 ձայնով ՔՊ-ն պարտվել է, եթե փորձեն մեքենայություններ անել, դուրս կգան փողոց պայքարելու:

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ