Հերթական սուտը․ Ադրբեջանը ինքն է խախտել հրադադարը Ասկերանում, ՊԲ-ն կրակ չի բացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

timthumb

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ։

--00—ՅՄ