Զենքերը կամավոր վայր դրած զինվորներն ազատ են, ինչպես մենք բացահայտ հայտարարում ենք․ Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

269362

Արհեստածին Ադրբեջանը հայտարարել է, թե ինքնակամ զենքերը վայր դրած հայ զինվորներին ազատ կարձակեն։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Զենքերը կամավոր վայր դրած զինվորներն ազատ են, ինչպես մենք բացահայտ հայտարարում ենք»,- ասված է Իլհամ Ալիևի վարչակազմի պաշտոնական ներկայացուցչի հրապարակման մեջ։

Նշենք, որ Արցախի Հանրապետությունում ապօրինի զինված ստորաբաժանումներ չկան, այլ միայն պաշտպանության բանակը, որը պաշտպանում է երկրի սահմաններն ու բնակչության անվտանգությանը։

--00—ՅՄ