Ադրբեջանը խաղաղություն է ուզում, մենք հասել ենք 200-ամյա հակամարտության ավարտին․ Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

հկ

Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ BBC հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Մենք ցավում ենք, որ խաղաղ բնակչության մեծ մասը որոշեց հեռանալ, այս դեպքում մենք հարգում ենք ընտրության տեղաշարժի ազատությունը»,- նշել է Հաջիևը։ 

«Մենք հույս ունենք, որ դա այդպես է։ Մենք վերջապես հասել ենք 200-ամյա հակամարտության վերջնական ավարտին։ Ադրբեջանը խաղաղություն է ուզում», - հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։

 

--00—ԱՊ