Տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

էլեկ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն գյուղին կից գտնվող տրանսֆորմատորային ենթակայանը սնուցող էլեկտրական հենասյան տակ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետն ու ոստիկանության Արթիկի բաժնի պետը։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը Պեմզաշեն գյուղի բնակիչ, 55-ամյա Ռոբերտ Կիրակոսյանն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ