Շուշի-Լաչին ավտոճանապարհին ռուս խաղաղապահներին պատկանող՝ վառելիքով բեռնված մեքենա է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

eq

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Շուշի-Լաչին ավտոճանապարհին ռուս խաղաղապահներին պատկանող վառելիքով բեռնված մեքենան է կողաշրջվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության հաղորդագրությունը մեջբերում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

«Դեպքի վայրում օպերատիվ իրավիճակի գնահատման ժամանակ պարզվել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող 8 տոննա կշռող «ԿամԱԶ» բենզատարը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վթարի ժամանակ հրդեհվել են հայերի պատկանող Hummer և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել ճամփեզրին։

--00—ԼՀ