Հրազդանի կիրճում մեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 14, 24News

ֆտ

Մայիսի 14-ին, ժամը 16։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճի երթևեկելի հատվածում ավտոմեքենա է շրջվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1967 թ.) շրջադարձի ժամանակ բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

 --00—ԱՊ