Հավաքագրվում են Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների տվյալները՝ աջակցման մեխանիզմների համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

մեդ

Լեռնային Ղարաբաղում կատարվող ողբերգական դեպքերի հետևանքները բացասականորեն են անդրադառնում լրագրողների, նրանց գործընկերների և հարազատների վրա, քանի որ նրանց աշխատանքն ուղիղ առնչություն ունի իրավիճակը լուսաբանելու, մարդկային տրավման ու տառապանքը վավերագրելու հետ։

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Ստեփանակերտի մամուլի ակումբը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտն «Արագ արձագանքման ֆոնդ» նախաձեռնության շրջանակում փորձում են մշակել բռնի տեղահանված մեդիա աշխատողների աջակցման մեխանիզմներ, հայթայթել համապատասխան ռեսուրսներ՝ թիրախային օգնության նպատակով։

Կարիքների գնահատման համար առաջարկվում է լրացնել ներկայացված ձևաթուղթը։

Կազմակերպությունները հավաստիացնում են, որ նրանց անձնական տվյալներն օգտագործվելու են միայն աջակցման ծրագրերի մասին իրազեկելու, կարիքներն ուսումնասիրելու նպատակներով։ Դրանք չեն փոխանցվելու ծրագրի հետ առնչություն չունեցող որևէ այլ կողմի։ «Հավելյալ տեղեկությունների և/կամ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել՝ հեռ․՝ +37499 755 898, +37460 505898, Էլ․ փոստ՝ [email protected]»,- նշում են կազմակերպությունները։

--00—ԼՀ