Որտե՞ղ եք տեսել, որ ինձ աջակցում են․ սատարելու որեւէ բան չեմ նկատել ընդդիմության կողմից․ Փարսյան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24 News  

«Որտե՞ղ եք տեսել, որ ինձ աջակցում են։ Սատարելու որեւէ բան չեմ նկատել նրանց կողմից։ Սեյրան Օհանյանը ասել է, որ պարոն Փարսյանը մեր լավագույն գործընկերներից է, դա ձևափոխել են, որ լավագույն ընկերն է։ Բայց պարոն Օհանյանը գովաբանել է ինձ որպես լավագույն համայնքի ղեկավարներից»,- այս մասին հայտարարել է «Շանթ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Գեւորգ Փարսյան՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ Կապանում սատարում է իր թեկնածությանը։

Գևորգ Փարոսյանը անիմաստ է գտել մասնակցել Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճին, քանի որ նախապես ունեցել է քաղաքացիների հետ հանդպման գրաֆիկ: 

Անդրադառնալով Կապանում այսօր առկա խնդիրներին,  Փարսյանն ասաց, որ անվտանգության հետ կապված իրենք վաղուց են աշխատանքներ կատարում, համագործակցում են բոլոր գերատեսչությունների հետ, համայնքապետարանում ունեն անվտանգության գծով աշխատակիցներ եւ անում են ամեն ինչ Կապանի անվտանգությունը ապահովելու համար:

--00--ԱՀ