Կեղծ 20 հազարանոցներ. պարեկները երիտասարդին տեղափոխեցին Արաբկիրի բաժին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News

20

Հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի պարեկները, կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու կասկածանքով, Կիևյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 20 հազարանոց երկու թղթադրամ` նույն համարանիշով:

Պարզվել է, որ ոսկեվազցին կեղծ թղթադրամներն իրացնելու նպատակով պատվեր է կատարել առաքման միջոցով և փորձել է դրանք իրացնել առաքչին:

Ձերբակալվածն ու կից փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Հանգամանքները պարզվ

--00—ԼՀ