Գազայի հատվածից զանգվածային հարձակում է իրականացվել Իսրայելի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

իս

Գազայի հատվածից զանգվածային հարձակում է իրականացվել Իսրայելի վրա։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Նշվում է, որ տեղեկություններ կան նաև Իսրայելի տարածք պաղեստինցիների ներթափանցման մասին: Կրակոցներ են հնչում երկրի միանգամից մի քանի հարավային քաղաքներում:

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է պահեստազորայիններին զորակոչել զինվորական ծառայության։

--00—ԼՀ