Եգիպտոսը չի կարողացել համոզել «ՀԱՄԱՍ»-ին ազատ արձակել պատանդ պահվող իսրայելցիներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  08, 24News

ֆտ

Եգիպտացի բանակցողները չեն կարողացել համոզել «ՀԱՄԱՍ»-ի կողմնակիցներին ազատ արձակել պատանդ պահվող Իսրայելի քաղաքացիներին: Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ լրատվականի փոխանցմամբ հայտնում է  The Wall Street Journal-ը։

Իսրայելական 12-րդ հեռուստաալիքը պնդում է, որ Եգիպտոսը և ՀԱՄԱՍ-ը բանակցում են պաղեստինյան գերությունից իսրայելցի տարեցներին և երեխաներին իրենց հայրենիք վերադարձնելու հարցի շուրջ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ բրիգադային գեներալ Գալ Հիրշը նշանակվել է առևանգված և անհետ կորած իսրայելցիների հարցերի պատասխանատու և որ բոլոր գերատեսչություններից այժմ պահանջվում է հետևել նրա հրահանգներին այդ խնդրով:

 

 --00—ԱՊ