Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները կարող են լուծվել երկխոսության միջոցով․ իրանցի բարձրաստիճան պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

իրան-Շահրիար-Հեյդարի-800x445

Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահն ասել է.-«Իրանը ցանկանում է երկխոսության շրջանակներում լուծվեն Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները», փոխանցում է Parstoday.ir-ը։

Ղարաբաղյան հակամարտության հարցով Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում Շահրիար Հեյդարին ասել է. «Ներկայումս Ղարաբաղը Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է։ Ադրբեջանի Հանրապետությունն օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի կարողությունները  ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ, սակայն դա նրան թույլ չի տալիս  գրավել  որտեղ որ ցանկանում է»։

«Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին, մարդկանց փախուստը դեպի Հայաստան, պայմանավորված է ադրբեջանական բանակի գնդակոծությամբ և հարձակմամբ, և դա չի նշանակում, որ հայերը Ղարաբաղում կորցրել են իրենց էությունն ու ինքնությունը, քանի որ ավանդաբար Ղարաբաղը միշտ էլ պատկանել է ու պատկանում է Հայաստանին»։

Հեյդարին հավելել է,-«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը նեղ դրության մեջ է դրել Ղարաբաղը, և Ղարաբաղը շրջափակման մեջ է չորս կողմից»։

Խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը նշել է.-«Այն տարածքները, որոնք նախկինում գրավված էին Հայաստանի կողմից, և որոնց մեծ մասը պատկանում էր Ադրբեջանի Հանրապետությանը, Բաքուն հետ վերցրեց նախքան վերջին հակամարտությունները, բայց անշուշտ եթե Ադրբեջանի Հանրապետությունը փորձի հետևել նույն ընթացակարգին, ապա պետք է երկար տարիներ ներգրավված մնալ Սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից պարտադրվող անցանկալի պատերազմներում»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ