Ռուսաստանում ավտովթարի հետևանքով մեկ ֆուտբոլիստ է մահացել, 3-ը վիրավոր են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News

ֆ

«Ուրալեց-ՏՍ» ակումբի պաշտպան Եվգենի Սիտնիկովը մահացել է դժբախտ պատահարից։ Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ի գիշերը Պերմ-Եկատերինբուրգ ավտոճանապարհին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Ավտոմեքենան, որում եղել են թիմի չորս խաղացողներ, վթարի է ենթարկվել։
Արդյունքում Սիտնիկովը տեղում մահացել է, հարձակվող Կիրիլ Կոչետովը կոմայի մեջ է, իսկ կիսապաշտպաններ Դենիս Ֆեդորոչևն ու Կիրիլ Միլնիկովը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ունեն։

33-ամյա Սիտնիկովը Պերմի «Ամկարի» սան է։

--00--ԼՀ