Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  14, 24News

2

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում հոկտեմբերի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

 

 --00—ԱՊ