Երեկ հյուրընկալվեցի ԵՄ ներկայացուցչությունում և հանդիպեցի ՀՀ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24,24News

թով

Երեկ հյուրընկալվեցի Եվրոպական Միության ներկայացուցչությունում՝ հանդիպելով Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վասիլիս Մարագոսի հետ։  Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Պարոն դեսպանի հետ քննարկեցինք Հայաստանին և Արցախին առնչվող մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես՝ Արցախի և արցախահայության ներկայիս իրավիճակը, նրանց ինքնորոշման իրավունքի հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի անվտանգային սպառնալիքներն ու մարտահրավերները։

Պարոն Մարագոսին ներկայացրի Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերն ու ժողովրդավարության սպառնալիքները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Հանդիպմանն անդրադարձա նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Շնորհակալ եմ ԵՄ պատվիրակության ղեկավարին ընդունելության և իմ կողմից բարձրացված բոլոր հարցերը հետաքրքրությամբ լսելու համար:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ»,- գրել է Թովմասյանը։

--00--ԼՀ