Հայտնի զրպարտիչ աղջիկները (Դիանա և Անիտա) հիմա էլ Տաթևի անունից կեղծած նամակ են տարածում․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

l-K0tTKkZFLK

Հայտնի զրպարտիչ աղջիկները (Դիանա և Անիտա) հիմա էլ Tatevik Virabyanի անունից կեղծած նամակ են տարածում, թե իբր Տաթևը իրենց ծանոթներից օգնություն է խնդրել: Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Նախ նշեմ, որ Տաթևի սոցիալական վիճակն իսկապես ծանր է եղել և շարունակում է այդպիսին մնալ, իմ շատ ընկերներ են Տաթևին օգնել ու շատ անգամներ: Դա շատ նորմալ է, որ Տաթևը երբևէ դիմեր որևէ մեկին օգնության համար:

Բայց այս զրպարտիչ զույգի կողմից տարածվողը բացահայտ կեղծիք է, կեղծողներն անգամ ուշադիր չեն եղել, որ Տաթևն իր անունը «եւ»-ով չի գրում, այլ՝ մեկ նիշանի «և» տառով»:

--00—ՅՄ