Յուվենտուսը 90+7-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց և գլխավորեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

gettyimages-1761714930-1024x1024-2-750x355

Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել է «Վերոնային» և հաղթանակ կորզել՝ հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին։ Հանդիպման միակ գնդակը 90+7-րդ րոպեին խփել է թուրինցիների 23-ամյա պաշտպան Անդրեա Կամբյազոն։

Ընդ որում, թուրինցիները մինչ այդ էլ երկու անգամ հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություն են ունեցել, սակայն երկու դեպքում էլ VAR-ի օգնությանը դիմելուց հետո՝ հանդիպման գլխավոր մրցավարը չի արձանագրել «Յուվենտուսի» խաղացողների խփած գոլերը։ Նախ, 13-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել է Դուշան Վլահովիչը, ապա՝ 53-րդ րոպեին, Մոյզե Քինը։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» իր միավորների թիվը հասցրել է 23-ի և բարձրացել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը։ «Վերոնան» 9 միավորով 16-րդ տեղում է։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ