Ռեալին, Բարսելոնային ու Յուվենտուսին ամենախիստ պատժամիջոցներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

սպորտ

Football Italia-ն, հղում անելով La Gazzetta dello Sport-ին, հայտնում է, որ «Ռեալին», «Բարսելոնային» ու «Յուվենտուսին» ամենախիստ պատժամիջոցներ են սպասվում` Սուպերլիգայի նախագիծը լքել չցանկանալու համար: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն` ՈւԵՖԱ-ն բավականին մեղմ կվերաբերվի անգլիական ակումբներին. hենց Պրեմիեր լիգայի ակումբներն էին առաջինը հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին:

Նշվում է, որ «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» այն երեք ակումբներն են, որոնց սպասվում է ամենախիստ պատժամիջոցները, քանի որ նրանք պաշտոնապես չեն հրաժարվել նախագծից, իսկ «Ատլետիկոյի», «Միլանի» և «Ինտերի» համար պատիժը այդքան կոշտ չեն լինի:

«Յուրաքանչյուր ոք պետք է յուրովի պատասխան տա», – ավելի վաղ ասել էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

--0--ԿԿ